Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. վարչապետը՝ Իսպանիայի կառավարության նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։

Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։

Գոհունակությամբ եմ արձանագրում Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան և մեր կառավարությունների միջև ձևավորված կառուցողական գործընկերությունը։ Առանձնահատուկ կարևորում եմ նաև Հայաստանի և Իսպանիայի արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում՝ ի նպաստ Հայաստան–ԵՄ գործընկերության հետագա խորացման։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում կշարունակի խորանալ՝ նպաստելով քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և բազմոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի օրվա առիթով՝ մաղթելով ամենայն բարիք, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

 

 

Leave a comment