Թրամփի թիմը կասկածում է Իրանի վերջին առաջարկին․ The Wall Street Journal

The Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ազգային անվտանգության թիմը կասկածով են վերաբերվում Իրանի վերջին առաջարկին, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնում, սակայն միաժամանակ ձգձգում է միջուկային բանակցությունները։

Հաղորդվում է, որ երկուշաբթի տեղի ունեցած քննարկումների ընթացքում Թրամփը չի մերժել առաջարկը ամբողջությամբ, սակայն կասկած է հայտնել Իրանի բարեխղճության և նրա պատրաստակամության վերաբերյալ՝ կատարել գլխավոր պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը և հրաժարվել միջուկային զենքի մշակման ծրագրերից։

Պաշտոնյաների տվյալներով՝ ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել բանակցային գործընթացը, և առաջիկա օրերին Սպիտակ տունը պատրաստվում է պատասխանել առաջարկին՝ հնարավոր է նաև ներկայացնելով հակաառաջարկներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment