https://arm.sputniknews.ru/20260428/qajaranmeghri-avtvotshanaparhin-meqena-e-glvorvel-dzvory-4-tuzhatsneric-1-y-mahacel-e-101476702.html
Քաջարան–Մեղրի ավտոճանապարհին մեքենա է գլորվել ձորը, 4 տուժածներից 1-ը մահացել է
Քաջարան–Մեղրի ավտոճանապարհին մեքենա է գլորվել ձորը, 4 տուժածներից 1-ը մահացել է
Sputnik Արմենիա
«Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T09:33+0400
2026-04-28T09:33+0400
2026-04-28T09:34+0400
հայաստան
սյունիք
վթար
քաջարան
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101476484_0:80:712:481_1920x0_80_0_0_82b7ec359da6bcbaf1d8bc62948ff7bf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին, մեքենա է գլորվել ձորը, 4 մարդ է տուժել, որոնցից 1-ը մահացել է։ Լուրը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։«Չայնիի» ոլորաններում «Porsche Cayenne»-ը մխրճվել է արգելապատնեշի մեջ․ վարորդը մահացել է
սյունիք
քաջարան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101476484_36:80:633:528_1920x0_80_0_0_f9bf4ece5a47554480d2d1b13868de6b.jpg.webp
հայաստան, սյունիք, վթար, քաջարան, զոհ, տուժածներ
հայաստան, սյունիք, վթար, քաջարան, զոհ, տուժածներ
«Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։
«Ապրիլի 28-ին` ժամը 01։38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։ Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է»,–ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։