Տարօրինակ է, որ 600-միլիոնանոց Եվրոպան 140-միլիոնանոց Ռուսաստանից պետք է պաշտպանի ԱՄՆ-ը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Փոքր-ինչ տարօրինակ է, որ ՆԱՏՕ-ի մաս կազմող եվրոպական տարածքում ունենալով 600 միլիոն բնակիչ՝ մենք այդքան չափազանց կախված ենք այստեղից ութ ժամ թռիչքի հեռավորության վրա գտնվող, 340 միլիոն բնակչություն ունեցող մի երկրից, որը պետք է մեզ պաշտպանի 140-միլիոնանոց ռուսաստանցիներից։ Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երկարաժամկետ հեռանկարում դա կայուն չէ»,- նշել է նա։