Փաշինյանը մեկնել է Ռումինիա | Irakanum.am

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա:

Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկույի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a comment