Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված մրցաշարին կարող են մասնակցել FIDE ID ունեցող բոլոր շախմատիստները

2026 թվականի նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը։Մրցաշարին կարող են մասնակցել FIDE ID ունեցող բոլոր շախմատիստները։

Մրցաշարում կհաշվարկվեն արագ շախմատի միջազգային վարկանիշները: Մրցակարգը՝ շվեյցարական՝ 9 խաղափուլով։ Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով։

Մրցաշարում 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված եզրափակիչ մրցաշարին, որը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։ 2026 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում առաջին երեք տեղերը զբաղեցրած շախմատիստները հնարավորություն կունենան մրցելու արագ շախմատի միջազգային վարկանիշային աղյուսակից իրենց մասնակցությունը հաստատած Հայաստանի առաջատար 7 շախմատիստների հետ։

Leave a comment