Իրանը միջնորդներին է ներկայացրել եռաստիճան ծրագիր, որով պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ Al Mayadeen

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը միջնորդներին ներկայացրել է եռաստիճան ծրագիր, որի շրջանակներում պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ՝ ըստ «Al Mayadeen» հեռուստաալիքի։

Հեռուստաալիքը նշում է, որ իրանական կողմը պահանջում է, որ բանակցությունների առաջին փուլը կենտրոնանա պատերազմի դադարեցման և երաշխիքներ ստանալու վրա, որով Իրանի և Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։

Եթե այս հարցի շուրջ համաձայնության հասնեն, երկրորդ փուլը, Օմանի կողմի հետ համաձայնեցնելով, կքննարկվի «Հորմուզի նեղուցի կառավարումը պատերազմի ավարտից հետո»։

Երրորդ փուլը, համաձայն Իրանի առաջարկի, կանդրադառնա Թեհրանի միջուկային փաստաթղթերին։ Հեռուստաալիքը շեշտում է, որ իրանական կողմը «հրաժարվում է քննարկել այս հարցը մինչև առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնության հասնելը»։

Leave a comment