Հնդկաստանում ուսանողական հանրակացարանի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել

Դելիում ուսանողական հանրակացարանի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Կիրակի կեսօրին Դելիի հարավ-արևմուտքում գտնվող Սաթյա Նիկետան շրջանում բազմահարկ շենք է փլուզվել, որտեղ վճարովի տղամարդկանց հանրակացարան է եղել։ Դելիի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թերթը նշում է, որ փլատակների տակ կարող է լինել մոտ 40-50 ուսանող, սակայն մինչ այժմ փրկվել է միայն վեցը կամ յոթը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում։

Հանրակացարանը գտնվում է Դելիի համալսարանի հարավային կամպուսի մոտ, Դելիի մետրոպոլիտեն տարածքի հարավ-արևմուտքում։

Leave a comment