Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում


Tour of Armenia-ն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից՝ հայտնվելով միջազգային սպորտային և լրատվական հարթակների ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:  


Աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներ անդրադառնում են Հայաստանում կայանալիք միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքին՝ ներկայացնելով ոչ միայն մրցաշարը, այլև Հայաստանի մշակույթը, քաղաքներն ու զբոսաշրջային ներուժը։


Սեպտեմբերի 10-13-ը Tour of Armenia-ն կմիավորի միջազգային հեծանվասպորտի աշխարհը Հայաստանի ճանապարհներին՝ Գեղարքունիքից մինչև Տավուշ, Լոռի, Երևան։


Մրցաշարի միջազգային լուսաբանումը հնարավորություն է տալիս միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներում տեսնել Հայաստանը՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման և զբոսաշրջության գրավիչ ուղղություն։



 

Դիտումների քանակ16

Leave a comment