«Այսօր օրվա խորհուրդը 1000, միլիոն անգամ բազմապատկված է , քան սովորաբար նախորդ տարիների ապրիլի 24-ին, որովհետեւ այս օրերին մենք ավելի պառակտված ենք: Եվ, ցավոք, ավելի մոտ ենք 111 տարի առաջ կատարված իրավիճակին, որովհետեւ մեր թշնամին միշտ օգտվում է մեր պառակտվածությունից: Ցավոք այդ պառակտվածությունը սերմանում է սեփական իշխանությունը»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին պատասխանելիս՝ ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:
«Այսօր անասելի դժվար է դարձել հայ երեխային հայ պահելը, հայ դաստիարակելը, որովհետեւ պետականորեն ջնջվում է ազգի հիշողությունը»,-նշեց Կարին Տոնոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)