Վաշինգտոնը շուտով կհասնի նրան, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շուտով կհասնի նրան, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։

Այս մասին Թրամփն ասել է «Ջոն Ֆրեդերիկսի շոու» ​​ ռադիոհաղորդման հետ կարճ հեռախոսազրույցում՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին։

«Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը»,- նշել է Թրամփը, ընդգծելով, որ երբ դա տեղի ունենա, «նրանք միջուկային զենք չեն ունենա»։

Leave a comment