Մեղրիի համայնքապետը կալանավորվել է (PAN.am)

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է ընդերքի կամ բնական պաշարների օգտագործման և կաշառքի դեպքերի առնչությամբ քննվող վարույթով։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն:

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,-ասել են կոմիտեից։

Խաչատուր Անդրեասյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 9-ին։ Հայտնի էր դարձել, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:

Leave a comment