Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։
Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի՝ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։
Մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։
Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ․ հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում։
Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: