«Պայքարը շարունակվում է». Ջահերով ամենամյա երթ ապրիլի 23-ին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Երթուղին.

  • Հանրապետության հրապարակ
  • Ամիրյան փողոց
  • Մաշտոցի պողոտա
  • Բաղրամյան պողոտա
  • Կիևյան փողոց
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։ 

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։ Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։


Ապրիլի 20, 2026 թ.
Երևան

Leave a comment