Ռուբիոն կմասնակցի Լիբանանի և Իսրայելի նախագահների բանակցություններին․ Al Jadeed

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն միջնորդ կլինի Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև առաջին տեսակոնֆերանսում, հաղորդում է «Al Jadeed»-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրին։

«Սրանք կլինեն եռակողմ բանակցություններ, և պետքարտուղար Ռուբիոն կմասնակցի դրանց», – նշել է աղբյուրը։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն և Աունը բանակցություններ կանցկացնեն հինգշաբթի օրը։ Նա ասել էր, որ սա կլինի Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև առաջին զրույցը վերջին 34 տարվա ընթացքում։

Leave a comment