ՀՅԴ-ն առաջարկում է ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնել

Ավտորիտար ռեժիմի դեմն առնելու համար ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և միասնական հանրահավաք անցկացնեն:

🔷ՀՀ-ում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, որն իր իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի, ցանկացած ապօրինության։

🔷Երեկվա ձերբակալությունը, դրանից առաջ տեղի ունեցած ձերբակալությունները, սպասվողները վկայում են այդ մասին։

🔷Դրա դեմն առնելու մեր պատկերացրած լուծումն այն է, որ ընդդիմադիր ուժերը մեկտեղեն իրենց ջանքերը, չնայած նրան, որ մենք մրցակիցներ ենք առաջիկա ընտրություններում, բայց կան առաջնային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել։

🔷Կարելի է համատեղ ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնել և բարձրացնել խնդիրները։

🔷Դա նոր առաջարկ չէ, ամիսներ առաջ էլ ենք այն հնչեցրել:

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment