Մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել է


Ապրիլի 14-15-ը բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Մասնավորապես՝


  • 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,

  • 9 դեպք՝ հոգեկան ներգործության,

  • 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 7 դեպք՝ խարդախության,

  • 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

  • 2-ական դեպք՝ խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու:


Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթերի հափշտակության, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝


  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։


Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։


ՃՏՊ վիճակագրություն


Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 1 մարդ մահացել է։

Դիտումների քանակ3

Leave a comment