Տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնության կասկածանքով կա ձերբակալված (PAN.am)

Տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնության դեպքի կապակցությամբ մեկ անձ է ձերբակալվել, խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

«Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։

Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։ Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել տրոլեյբուսի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդների միջև:

Leave a comment