Մոսկվայում բացվել է Թարիվերդիևին և Բաբաջանյանին նվիրված ցուցահանդես

Բաժանորդագրվել

Բացօթյա ցուցահանդեսը կազմված է կոմպոզիտորների նկարների և նրանց կյանքի ու ստեղծագործության համառոտ նկարագրության վահանակներից:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի Արբատում բացվել է հայազգի մեծ կոմպոզիտորներ Միքայել Թարիվերդիևին և Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը նվիրված է կոմպոզիտորների ծննդյան 95–րդ և 105–րդ տարեդարձերին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է կոմպոզիտորի այրին` Վերա Թարիվերդիևան։

Ցուցահանդեսը կազմակերպելու համար նա շնորհակալություն է հայտնել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին, իսկ աջակցության համար՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանին:

«Ուրախ էի բացմանը տեսնել Թարիվերդիևի և Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցների տնօրեններին։ Մենք քիչ ենք, բայց հայ ենք։ Բացմանը ես եկել էի ճամպրուկով և արդեն նստած եմ վագոնում, գնում եմ Լիպեցկ, որտեղ ունենալու ենք Միքայել Լեոնովիչի երաժշտության համերգ։ Ով կլինի Արբատում, չանցեք անտարբեր»,– գրել է Թարիվերդիևան։

Բացօթյա ցուցահանդեսը կազմված է կոմպոզիտորների նկարների և նրանց կյանքի ու ստեղծագործության համառոտ նկարագրության վահանակներից:

Առնո Բաբաջանյանի որդին պատմել է մաեստրոյի վերջին երգի մասին

Leave a comment