Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ գալիք շաբաթ օրը մի քանի կազմակերպությունների հետ համագործակցությամբ նախատեսվում է շաբաթօրյակ իրականացնել Հրազդանի կիրճում:
«Սրանք ոչ միայն մաքրապատման աշխատանքներ են, այլ այդ աշխատանքներն իրականացվելու են աղբի տեսակավորմանը զուգահեռ: Այս միջոցառման ընթացքում նախատեսում ենք»,-մանրամասնեց Հայկազյանը:
Ասաց, որ տեղում ունենալու են երկրորդային հումքից պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, նաեւ մասնակիցներին ներկայացվելու են Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգերի որոշ նմուշներ, որոնք կքվեարկվեն մասնակիցների կողմից: Շաբաթօրյակին կհաջորդի ծառատունկը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց շաբաթօրյակին ներգրավել դպրոցահասակ երեխաներին: «Շատ կարեւոր է, որ երեխաները նույնպես մասնակցեն եւ հասկանան իրենց պատասխանատվության չափը»,-ասաց քաղաքապետը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: