Քննարկել է Հայաստան-Ավստրիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment