Ընտանիքի 4 անդամի հոգեհանգիստն էր այսօր, պապիկը ևս տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել

Երեկ Հանրապետությունը ցնցեց Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով տուժել էին 11 քաղաքացի։ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացվել է 5 երեխա, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։ Կազմակերպվել է նաև երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։

Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։ Մահացածների թվում են նույն ընտանիքի 4 անդամ։ 5 երեխաներից երկուսը, նրանց հայրը և տատիկը։ Բժիշկները շարունակում են պայքարել 28-ամյա մայրիկի և երեք երեխաների կյանքի համար, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է բավականին ծանր։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/5c57a81ad2148c0221a93007e66350f5

 

 

 

Leave a comment