https://arm.sputniknews.ru/20260411/pakistann-iranin-kpvokhanci-amn-i-ardzaganqy-zlm-100894944.html
Պակիստանն Իրանին կփոխանցի ԱՄՆ-ի արձագանքը. ԶԼՄ
Պակիստանն Իրանին կփոխանցի ԱՄՆ-ի արձագանքը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանական կողմի համաձայնության դեպքում հնարավոր է` անցում կատարվի ուղիղ բանակցությունների: 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T14:30+0400
2026-04-11T14:30+0400
2026-04-11T15:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
ամն
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887268_0:320:3072:2048_1920x0_80_0_0_bbb6a5908c71c9b215426df862258037.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Պակիստանը` որպես միջնորդ, Իսլամաբադի բանակցությունների ժամանակ Իրանին կհայտնի, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ–ն գործարքի սկզբնական պայմանների վերաբերյալ, Թեհրանի պատասխանից կախված լինի՝ կողմերը կանցնեն ուղիղ երկխոսության, թե ոչ: Այս մասին հայտնում է «Reuters»-ի լրագրող Յանա Չուքեյրը՝ հղում անելով իրանական աղբյուրին:Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատում է ակնկալում: Ըստ «Al Hadath» հեռուստաալիքի` Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն միջնորդավորված շփումներ են եղել մի քանի հարթակում։Պակիստան մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս էր հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան: Նա նշել էր, որ ամերիկյան պատվիրակությունը գործում է երկրի ղեկավարությունից ստացած հստակ հանձնարարականների շրջանակում և պատրաստ է երկխոսության՝ Իրանի կողմից «բարեխիղճ մոտեցման» պայմանով:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887268_294:0:3025:2048_1920x0_80_0_0_f51fd4fe3acc9f30bf2a8850cdc8079e.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, ամն, գործարք
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, ամն, գործարք
Իրանական կողմի համաձայնության դեպքում հնարավոր է` անցում կատարվի ուղիղ բանակցությունների:
«Իրանական բարձրաստիճան աղբյուրը հայտնում է, որ Պակիստանը կներկայացնի ԱՄՆ-ի նախնական պատասխանը Իրանի պահանջներին, և եթե Թեհրանը համաձայնի, կողմերի միջև ուղիղ բանակցություններ կսկսվեն»,– գրել է Չուքեյրը X սոցցանցում։
Պակիստան մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս էր հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան: Նա նշել էր, որ ամերիկյան պատվիրակությունը գործում է երկրի ղեկավարությունից ստացած հստակ հանձնարարականների շրջանակում և պատրաստ է երկխոսության՝ Իրանի կողմից «բարեխիղճ մոտեցման» պայմանով: