Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ին հինգ ամսով հանվել է շահագործումից

Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ին հինգ ամսով հանվել է շահագործումից։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար դավիթ Խուդաթյանը՝ ապրիլի 2-ին կարավարության նիստի ժամանակ։

Ատոմակայանը շահագործումից ժամանակավորապես հանելու նպատակն է շահագործման ժամկետը մինչև 2036-ը երկարաձգելու ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներն իրականացնելը։

«Ամենայն հավանականությամբ մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանը։ Այդ թվերը վստահաբար իրար համադրելի կլինեն»,- նշել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն այժմ էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է, և այդ էրենգառեսուրսն արևն է։ 

«Մենք այնքան ռեսուրս ունենք, որ Հայաստանը կարող է էներգետիկ առումով լինել ինքնաբավ երկիր։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։ Բայց սրա համար պետք է էներգետիկ մտածողության փոփոխություն։ Մենք պետք է կենտրոնանանք էներգիայի կուտակման վրա»,- ասել է վարչապետը։ 

The post Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ին հինգ ամսով հանվել է շահագործումից appeared first on CIVILNET.

Leave a comment