«Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է պետությունը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք ստացել ենք մի վիճակ, երբ որ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած ա իր պետությունը: Սա բացառիկ դեպք ա: Ես մարդկանց հետ շփումից էդ եմ հասկանում»,- կառավարության նիստում ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Առողջապահության ապահովագրությանը: Նա նշել է, որ երբ մարդը հիվանդ է, նրա կողքին կա մի աթոռ, որին նստած է իրեն ամենահարազատ մարդը. «Առողջության ապահովագրության համակարգը էդ աթոռը դրել ա, կամ երկրորդ աթոռն ա դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին և էդ աթոռին նստած ա իր պետությունը»:

Leave a comment