ՖԻՖԱ-ի նախագահը խոսել է ԱԱ-2026-ին Իրանի հավաքականի մասնակցության վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցությունը Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։

«Մենք լավ գիտակցում ենք այն դժվարին իրավիճակը, որում գտնվում է Իրանի հավաքականը, և մենք սթափ գնահատում ենք իրավիճակը։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանց Աշխարհի առաջնության խաղերը անցկացվեն լավագույն պայմաններում։ Այլընտրանքային B, C կամ D ծրագրեր չկան, միայն կա A ծրագիր»,- նշել է նա։

Ինֆանտինոն ասել է, որ այժմ բարդ աշխարհաքաղաքական միջավայր է և դրա վրա որևէ վերահսկողություն հնարավոր չի ունենալ։

Leave a comment