Մեզ ասում են, որ ազգային արժանապատվությունը շքեղություն է, հայրենիքի հանձնումը՝ անվտանգության երաշխիք. Արթուր Միքայելյան (տեսանյութ)

Այս իշխանությունների համար լկտիությունը դարձել է սովորական երևույթ: Մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, թե խաղաղություն կարելի է ձեռք բերել թուլությամբ կամ հայրենիքը թշնամուն վաճառելով: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Արթուր Միքայելյանը:

«Մեզ ասում են, որ ազգային արժանապատվությունը շքեղություն է, իսկ հայրենիքի հանձնումը՝ անվտանգության երաշխիք: Այդ ամեն ինչի արդյունքը տեսանք բոլորս: Լավ, ո՞նց կարող երեք պատերազմի, հազարավոր զոհերի, կորսված հայրենիքի և պառակտված ժողովրդի պատճառ դարձած իշխանությունը խաղաղություն բերել»,-նշել է նա։

Միքայելյանն ընդգծել է, որ հանրահայտ կանոն կա՝ պատերազմը լինում է այնտեղ, որտեղ չկա ուժ։

«Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը»,-ասել է կուսակցության անդամը։

Leave a comment