Կրեմլը չունի ԱՄՆ-Իրան բանակցությունների մանրամասները․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը չունի ԱՄՆ-ի և Իրանի միջև ենթադրաբար ընթացող բանակցությունների մանրամասները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չգիտենք բանակցությունների մանրամասները, որոնք ընթացել են՝ ըստ լուրերի», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները հաջողված են, և խաղաղ կարգավորման հավանականությունը բարձր է։

Leave a comment