Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 26-ի նիստում:
2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին եւ փաստացի չէր գործում։
Ըստ որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը. կմշակվի կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որը կընդգրկվի նաեւ «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագրում։
««Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության եւ կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության եւ միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի եւ մշակույթի տնտեսավարման ապահովման համար», – հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կմշակվի «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը
Երեւան: Մեդիամաքս: «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։