Արսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ներ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։


 


 


Նախարարը շրջել է կենտրոնների տարածքներում, ծանոթացել կազմակերպությունների գործունեությանն ու շահառուներին մատուցվող ծառայությունների շրջանակին։


 


 


Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները․ նախարար Թորոսյանն ընդգծել է հասարակական կազմակերպությունների միջոցով արտապատվիրակված ծառայությունների մատուցման կարևորությունը՝ խոցելի խմբերին առավել հասանելի և որակյալ ծառայություններ մատուցելու գործում։

Դիտումների քանակ19

Leave a comment