News.am– Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։
Նրա խոսքով՝ նման անվանումների շուրջ վեճերի կարգավորումը կապված է խաղաղության համաձայնագրի ստորագրման և այդ թեմաների քաղաքական շահարկումից հրաժարվելու հետ։
«Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան արթնանալ ու ասել՝ «Արցախ», կեսօրին՝ «Արցախ», իրիկունը՝ «Արցախ», գիշերն արթնանալ ու նորից ասել՝ «Արցախ»։ Լավ։ Բայց իրենք էլ առավոտյան ասելու են՝ «Բասարգեչար», ցերեկը՝ «Բասարգեչար», երեկոյան՝ «Բասարգեչար»։ Կարող ենք ինչքան ուզում ենք ասել՝ «Արցախ», «Արցախի Հանրապետություն»։ Բայց իրենք ասելու են՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Դրա մեջ խնդիր չկա։ Լուծումը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու այդ թեմաների փակումն է», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այլ պետության անկախության ճանաչումը սեփական անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտ պայման է։
«Եթե մենք ուզում ենք, որ մեր անկախությունն արժեք ունենա, պետք է ճանաչենք նաև ուրիշների անկախությունը։ Անկախությունը մի առանձնահատկություն ունի. այն միջազգային էկոհամակարգի մաս է։ Չկա երկիր, որն ինքնին անկախ լինի։ Որպեսզի քո անկախությունը ճանաչեն, դու պետք է ճանաչես ուրիշի անկախությունը», – հայտարարել է վարչապետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: