https://arm.sputniknews.ru/20260326/khudvojany-mijnvordec-aats-ic-pahanjel-bagrat-srbazanin-gaghtnalsats-ezaki-tvjalnery-100288945.html
Խուդոյանը միջնորդեց ԱԱԾ-ից պահանջել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները
Խուդոյանը միջնորդեց ԱԱԾ-ից պահանջել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները
Sputnik Արմենիա
Փաստաբանը դատարանին միջնորդել է ԱԱԾ–ից պահանջել այդ «եզակի» նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք, իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝… 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T19:31+0400
2026-03-26T19:31+0400
2026-03-26T19:51+0400
բագրատ սրբազան
դատ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հովհաննես խուդոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334092_0:29:1600:929_1920x0_80_0_0_ec54233820d03b7f2cb74ec4b5e649c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան , որպեսզի դատարանը պահանջի ԱԱԾ–ից ներկայացնել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները, որով պայմանավորված է գործի հետագա ընթացքը։Նա ընդգծեց, որ նշվում է, թե Բագրատ սրբազանին գաղտնալսելու ընթացքում հայտնաբերվել են «անփոխարինելի» և «եզակի» ապացույցներ։Ըստ նրա՝ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս փաստաբանին անձամբ պահանջելու դրանք, քանի դեռ չկա ավարտված վարույթ։Նա ընդգծեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ևս քննարկել են, որ ի սկզբանե՝ 2024թ․-ի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում անձիք ապօրինաբար գաղտնալսվել են, նրանց նկատմամբ կատարվել են ապօրինի միջամտություններ ՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։Հավելենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2–ին, ժամը 15.30–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334092_59:0:1482:1067_1920x0_80_0_0_ec526b3b5aef80321db5d8bddaed4e56.jpg.webp
բագրատ սրբազան, դատ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հովհաննես խուդոյան
բագրատ սրբազան, դատ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հովհաննես խուդոյան
Փաստաբանը դատարանին միջնորդել է ԱԱԾ–ից պահանջել այդ «եզակի» նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք, իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել ոչ թույլատրելի։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան , որպեսզի դատարանը պահանջի ԱԱԾ–ից ներկայացնել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները, որով պայմանավորված է գործի հետագա ընթացքը։
Նա ընդգծեց, որ նշվում է, թե Բագրատ սրբազանին գաղտնալսելու ընթացքում հայտնաբերվել են «անփոխարինելի» և «եզակի» ապացույցներ։
«Առաջին դատական ակտի հիմքում դրված է հետևյալ ինֆորմացիան, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Բագրատ Սրբազանն ու իր շրջապատի անձիք պլանավորում են կատարել հանցանք՝ այն է կառավարությանը, ՍԴ-ին, ԱԺ-ին պարտադրելը։ Միևնույն ժամանակ գործի վարույթ նյութերը թերթելիս չենք տեսել, թե ինչ օպերատիվ տվյալներ են։ Հետևապես, եթե չկան օպերատիվ տվյալներ, չի կարող լինել նաև վարույթ։ Միջնորդում եմ՝ պահանջել այդ նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք, իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել ոչ թույլատրելի՝ ապօրինի քրեական վարույթի պատճառով ձեռք բերված լինելու իրավական հիմքով»,- ընդգծեց Խուդոյանը։
Ըստ նրա՝ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս փաստաբանին անձամբ պահանջելու դրանք, քանի դեռ չկա ավարտված վարույթ։
Նա ընդգծեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ևս քննարկել են, որ ի սկզբանե՝ 2024թ․-ի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում անձիք ապօրինաբար գաղտնալսվել են, նրանց նկատմամբ կատարվել են ապօրինի միջամտություններ ՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։
Հավելենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2–ին, ժամը 15.30–ին։