https://arm.sputniknews.ru/20260325/tsapataghum-3-tarekan-tigranin-spanats-hajry-datapartvec-cmah-azatazrkman-100242060.html
Ծափաթաղում 3 տարեկան Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման. ԶԼՄ
Ծափաթաղում 3 տարեկան Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Դատավորը հիմնավորված է համարել տղամարդուն վերագրվող արարքը։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T23:24+0400
2026-03-25T23:24+0400
2026-03-25T23:28+0400
հայաստան
ծափաթաղ
տիգրան օվանեսով
դատարան
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_e3c4bec4e3ddceb29939db7256c25071.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հայրը` Արմեն Օվանեսովը, դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց։
ծափաթաղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_be8276de927340919e4da69c1c0b60a9.jpg.webp
հայաստան, ծափաթաղ , տիգրան օվանեսով, դատարան, ազատազրկում
հայաստան, ծափաթաղ , տիգրան օվանեսով, դատարան, ազատազրկում
Դատավորը հիմնավորված է համարել տղամարդուն վերագրվող արարքը։