«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Սուտ ու ապատեղեկատվություն, իհարկե, Տարոն Չախոյանից։
Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելիս իր աշխատավարձը փոխանցել է «Տաշիր Բարեգործական»-ին` տատիկ-պապիկներին ու սոցիալական անապահով այլ շերտերին աջակցելու համար։ Ի դեպ, նույնը կարող է անել ՔՊ-ական իշխանությունը` ինքն իրեն միլիոնավոր պարգևավճարներ բաժանելու փոխարեն։
Եվ ի դեպ, իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, բարձր աշխատավարձերի ու միլիարդավոր պարգևավճարների մասին չէ…»։