Մարգարա սահմանային անցակետը՝ Իգդիրի ուշադրության կենտրոնում

Իգդիրի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) տեղական կառույցը մշակել է գործողությունների համապարփակ ծրագիր՝ ուղղված անցակետի բացումից հետո սպասվող զբոսաշրջային հոսքերին․ այն ներկայացվել է Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատին (ITSO)․ հայտնում է Iğdır Haber-ը:

Պատրաստվել է զեկույց տարածաշրջանի տնտեսության աշխուժացման համար ռազմավարական նշանակություն ունեցող «Ալիջան»(Մարգարա) անցակետի բացման գործընթացի վերաբերյալ։ Զեկույցում դիտարկվում են Հայաստանից զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման ոլորտի չափորոշիչների բարձրացման և լոգիստիկ ենթակառուցվածքների նախապատրաստման հարցերը:

Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը ողջունել է զեկույցը և հայտարարել, որ պալատը կկատարի իր պարտավորությունները.

«Մենք կաշխատենք ապագա զբոսաշրջիկների համար բոլոր հարմարություններն ապահովելու ուղղությամբ։ Հատկապես կակտիվացնենք իրազեկման միջոցառումները, որպեսզի մեր գործարարները նախապատրաստվեն այս գործընթացին և համապատասխան պատրաստակամություն ցուցաբերեն»,- ասել է նա։

Leave a comment