2026 թ. հունվար-փետրվարին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 20.5%,
արդյունաբերություն՝ 17.2%,
ծառայություններ՝ 7.2%,
առևտրի շրջանառություն՝ 3․3%։
2026 թ. հունվար-փետրվարին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9.3%-ով. արտահանումն աճել է 12.6%-ով, իսկ ներմուծումը՝ 7.3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 4.1%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտե