Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին Պրոբացիայի ծառայության միջնորդությունը մերժելու որոշման դեմ, ըստ այդմ, որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով կառույցը պահանջում էր Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը փոխարինել ազատազրկմամբ։ Դատարանի այդ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, ինչը ևս մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։
Նշենք, որ Առուշ Առուշանյանի պատժի փոփոխման հարցն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ դատարաններում քննության առարկա էր։ Գորիսի քաղաքապետը մեղադրվում էր ընտրական հանցագործության դրվագով։