ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկիֆորովկա բնակավայրը. ՊՆ

Բաժանորդագրվել

Նիկիֆորովկան անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ «Հարավ» զորախմբի հարձակողական գործողությունների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկիֆորովկա բնակավայրը, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

Գործողությունն իրականացրել է «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումը։

Նշվում է նաև, որ «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքերը։

Նախօրեին ՊՆ–ն զեկուցել էր Խարկովի մարզի Պեսչանոյե գյուղի գրավման մասին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment