Վաղաժամկետ մարվել են ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար

Վաղաժամկետ մարվել են ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու)»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսպիսով՝

• ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք,

• այս պահին պարտավորությունները կազմում են շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։

Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ՝ բացառապես սեփական միջոցների հաշվին ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- ասվում է գրառման մեջ։

Leave a comment