ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, կան տուժածներ


Մարտի 22-ին՝ ժամը 17։52-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Opel և Lexus մակնիշների ավտոմեքենաները։


Երկու քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Դիտումների քանակ14

Leave a comment