ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով տուրիզմի ոլորտում որոշակի միջամտության անհրաժեշտությանը, բերեց ԱՄԷ-ի և Հունաստանի օրինակը․
«2008-2009 թթ․, երբ համաշխարհային ճգնաժամ սկսվեց, ԱՄԷ-ի տաղանդավոր և խելացի մարդիկ կանչեցին տուրիստական ամբողջ շղթան՝ օդանավակայան, օդանավ, տաքսի ծառայություններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ, բոլորի հետ քննարկումներ կատարեցին, խնդրեցին, որ գնային փոփոխություններ լինեն՝ ասում եմ, հաշվի առնելով, որ այդ երկիրը զուտ կապիտալիստական այլ հարաբերություններ ունի․
«Վերջերս մի նյութ տեսա, որտեղ ասվում է, որ Հունաստանի իշխանությունները բանակցել էին սուպերմարկետների հետ, որ 8 տոկոս իջեցնեն գները։ Ես զարմացա, որ ԵՄ-ն թույլ էր տվել Հունաստանին իր սուպերմարկետների հետ բանակցի, որովհետև տուրիստները բողոքել էին։ Հունաստանը գնացել էր դրան, որովհետև, երբ ասում ենք՝ պետությունը պետք է աջակցի, այդ միջամտությանը մի քիչ վատ են նայում՝ շուկայական հարաբերությունների պատճառով, բայց ինչ-որ բանի պակաս կա կամ վատ ընկալում, պետությունը պետք է նրանց հետ բանակցություններ վարի»։