Ալվարո Արբելոան ռեկորդ է գրանցել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ակումբային ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Արբելոան «Ռեալի» պատմության մեջ առաջին մարզիչն է, որը գլխավոր եվրագավաթում հաղթանակ է տանում փլեյ-օֆֆի մեկնարկային չորս խաղում, հաղորդում է Opta Sport-ը։

1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արաքայական ակումբը» 3։0 հաշվով ուժեղ էր գտնվել «Մանչեսթեր Սիթիից», իսկ անցումային փլեյ-օֆֆում երկու անգամ հաղթել էր պորտուգալական «Բենֆիկային» (1:0, 2:1)։

Քառորդ եզրափակիչում մադրիդցիների մրցակիցը լինելու է կամ Մյունխենի «Բավարիան», կամ իտալական «Ատալանտան»։ Առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 6։1 հաշվով։

Leave a comment