33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ ոստիկանների բացահայտումը


Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, չունենալով համապատասխան լիցենզավորում և փաստաթղթեր, զբաղվում է կահույքի և դռների արտադրությամբ ու վաճառքով:


 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են Արշալույս գյուղ:


 


Պարզվել է, որ նշված հասցեում գործում է կահույքի արտադրամաս՝ կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով ու կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։


 


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


 

Դիտումների քանակ4

Leave a comment