Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իլյա Բ–ի մահվան կապակցությամբ

https://arm.sputniknews.ru/20260318/amenajn-hajvoc-katvoghikvosy-cavakcagir-e-hghel-ilja-b-i-mahvan-kapakcutjamb-99999282.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_104:0:1171:800_1920x0_80_0_0_b905c8a756d31b75206de9ea7a6ca510.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վրաստանի հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, ցավակցություն

հայաստան, վրաստանի հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վրաստանի պատրիարք իլյա երկրորդ, ցավակցություն

Բաժանորդագրվել

Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի անունից։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նորին սրբություն Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», – ասված է Գարեգին Երկրորդի ցավակցագրում։

Նա ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ նորին սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։

Հիշեցնենք` Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է երեկ` մարտի 17-ին։
«Վրաստանը կորցրել է հոգևոր հորը». ինչպե՞ս են եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու

Leave a comment