«Եթե Փաշինյանն արգելի որևէ ընդդիմադիր կուսակցություն, մնացածները պետք է բոյկոտեն ընտրություններ». Հարութ Սասունյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը՝ Հայաստանի օրենսդրության բազմաթիվ խախտումներով։ Ամեն անգամ, երբ քարոզարշավի ընթացքում որևէ քաղաքացի համարձակվում է քննադատել նրան, ականատես ենք լինում Փաշինյանի կոպիտ, վիրավորական, հիստերիկ ու ագրեսիվ արձագանքին։ Սա ողջամիտ մարդուն բնորոշ վարքագիծ չէ, առավել ևս՝ հարիր չէ վարչապետի պաշտոնին։ Վերջին շաբաթներին սոցիալական ցանցերում տարածված բազմաթիվ տեսանյութերը ցույց են տալիս Փաշինյանի … Read more

Իսրայելը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր առաջնորդին․ Բենյամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել են Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նոր առաջնորդի վրա հարված հասցնելու մասին։ «Մենք հենց նոր հարվածեցինք Գազայում Համասի ռազմական թևի առաջնորդ Մուհամմադ Օդեհին և հոկտեմբերի 7-ի կոտորածի կազմակերպիչներից մեկին։ Մենք բոլորին կհարվածենք»,-գրել է Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 27-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մայիսի 27-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 367 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 370,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 427 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 431 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,95 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5,05 դրամ փոխարժեքով։

«Զդոմփել և զկզցնել, մտցնել զտեղը համապատասխան». Մաշտոցը փոխարինվում է Փաշինյանով

  Ֆրանսիական «Խաղալիք» ֆիլմում մի հանճարեղ հատված կա, երբ տնօրենը հարցնում է աշխատակցին. «Մեզանից ո՞վ է հրեշը, ե՞ս, որ հրամայում եմ հանվել, թե՞ դուք, որ հանվում եք»։ Հիմա ո՞վ է ավելի մեծ հրեշը, Նիկոլ Փաշինյա՞նը, որը դուրս է տալիս տարատեսակ տափակաբանություններ, թե՞ այդ բառակույտը դպրոցների ճակատներին փակցնողներն ու նման հրաման տվողները։ Տասնյակ տարիներ դպրոցներում փակցված … Read more