Մասիս համայնքից «Ուժեղ Հայաստան»-ի 8 աջակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

27.05.2026 | 12:49

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, կատարվում են վարութային գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս մասին Factor TVին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 աջակից Մասիս համայնքի Արբաթ գյուղից տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment