Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Ոստիկանական բաժնում քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային երկամսյա կալանքը: «Ազատությանը» փոխանցեցին քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ոստիկանը քաղաքացուն ծեծի էր ենթարկում։ —00—ՄԱ