Վրաստանի նախագահը և արտգործնախարարը հանդիպել են ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և արտքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի հետ: «Զրույցների ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա», – հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Կավելաշվիլին ու Բոչորիշվիլին մասնակցել են Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հրավերով կազմակերպված ընդունելությանը:

 

Leave a comment