Առաջին անգամ ստացվել են արբիտրաժային դատարանների վճիռները, որոնց հիման վրա ինքնաշխատ եղանակով հարուցվել են կատարողական վարույթները
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը։ Այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական … Read more