Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ ունի


Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի արգենտինական «Բարակաս Սենտրալում»։ Ակումբը պաշտոնապես հայտարարել է 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։

Գործարքը կայացել է վարձակալական հիմունքներով։ Բրիասկոն «Բարակաս» է տեղափոխվել «Բոկա Խունիորսից»՝ անվճար և առանց հետագա գնման իրավունքի։


Նախորդ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստն անցկացրել էր «Խիմնասիա Լա Պլատայում»։ Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Ուրականում», որի կազմում նշել էր իր նորամուտը 2016 թվականին։

Որպես Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ՝ Բրիասկոն մասնակցել է 18 հանդիպման (ներառյալ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերը, Ազգերի լիգան և ընկերական խաղերը)։

«Բարակաս Սենտրալի» համար Բրիասկոյի տեղափոխությունը կարևոր է նաև միջազգային մրցաշարերի տեսանկյունից։ Այս մրցաշրջանում ակումբը մասնակցելու է ԿՈՆՄԵԲՈԼ-ի Սուդամերիկանա գավաթի խաղարկությանը, իսկ Ինսուայի գլխավորած թիմի նորեկն արդեն ունի այդ մրցաշարի փորձը։ Նա երեք անգամ մասնակցել է հարավամերիկյան այդ հեղինակավոր մրցաշարին. 2017 և 2020 թվականներին՝ «Ուրականի» հետ, իսկ 2024-ին՝ «Բոկայի» կազմում՝ հասնելով մինչև 1/8 եզրափակիչ:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment